Մայրենի Կետադրել տեքստերը։Չէ որ կան մարդիկ, որոնց համար կյանքում ամենաթանկ և ամենալավ բանը, իրենց հոգու կամ մարմնի որևէ հիվանդությունն է: Նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում դրանով են զբաղվում, և միայն դրանով են կենդանի նրա պատճառով տառապանք կրելով` նրանք դրանով են սնվում, ուրիշներին գանգատվում են այդ հիվանդությունից, ու դրանով մերձավորների ուշադրությունը դարձնում իրենց վրա:Դրա համար իբրև հատուցում, մարդկանց կարեկցությունն են վաստակում ու դրանից բացի ոչինչ չունեն: Վերցրեք նրանցից այդ հիվանդությունը, բժշկեցեք նրանց, և նրանք կդժբախտանան, որովհետև կզրկվեն ապրելու միակ միջոցից`այն ժամանակ նրանք ներքուստ դատարկ կլինեն: Երբեմն մարդու կյանքն այնքան աղքատ է լինում, որ նա ակամայից ստիպված է լինում գնահատել իր արատը և նրանով ապրել, և կարելի է ասել, որ մարդիկ հաճախ ձանձրույթից են արատավոր դառնում:Մաքսիմ ԳորկիՄեկնաբանությունՄարդիկ իրենք են ընտրում իրենց ճակատագիրը, իրենք են ընտրում իրենց երջանկության չափը: Նրանք են պատասխանատու իրենց կյանքի համար, իրենց կատարած սխալ ու ճիշտ քայլերի համար: Մարդ պետք է միշտ հոգով հարուստ լինի և ձգտի ներքին ազատության: Միայն ներքուստ ազատ լինելու դեպքում մարդը կարող է լինել հաջողակ և երջանիկ: Եվ ինչպես ասում են հոգեբան Կ. Ռոջերսը՝ «Մեր կյանքն այնպիսին է, ինչպես մեր մտքերն ու ապրումներն են»: Եղե՛ք լավատես, սիրեք կյանքը ունեցեք մոտիվացիա՝ կյանքը ապրելու համար: